Պահեստազորի սպաներ․ Անվերջ զիջումներով վերջնականապես կործանում ենք հայրենիքը

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք:

Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն բանակցում ենք:

Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք:

Քաղաքացիական անձ թե զինվորական են առևանգում, գերեվարում՝ բանակցում ենք:

Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք:

Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:

Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք:

Սևանն ու Երևանն են ուզում… բանակցելո՞ւ ենք:

Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականություն դարձնում պանթուրքիստական գաղափարը»:

Panorama.am