2021-08-27 18:41
Լրատվական գործակալություններ
Այսօր Վարանդայում որոնողական աշխատանքների արդյունքում աճյուն չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Այս մասին News.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1651 աճյուն, որից 2-ը երեկ՝ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի հարակից տարաքից: