Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐՈՎ ԿՈՉԵԼԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ Է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը, թե տարածաշրջանային խաղաղության թեմայով որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, և Հայաստանը դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանի։
«Լսե՛ք այս ազգակործան «տրոյական ձիուն»։
«Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», - ասել է սա՝ կառավարության նիստում և Որոտան և Առաջասար համայնքները թուրքական՝ Էյվազլի և Չարզամի տեղանուններով կոչել։
Սա հերթական կապիտուլյացիոն բարձրաձայն պատրաստակամությունն է՝ ուղղված Էրդողանին ու Թուրքիային։
Մեր նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիա չի եղել, մենք երկիր չենք կորցրել, մեր հինգ հազար երեխեքը թուրքական «Բայրաքթարների» մսաղացում չեն հայտնվել, անհայտ կորածներ չունենք, ոչ էլ գերիներ, ոչ միայն Շուշին, Հադրութն էլ էր դժգույն ու դժբախտ․․․․
Իսկ մեր երեխեքի աճյունները դեռ չեն հանգչել հողում։ Դուք հասկանո՞ւմ եք սրբապղծության և ուրացումի մակարդակը։
Նա չդադարեցրեց պատերազմը հոկտեմբերի 19-ին, մեր երեխեքին շարունակեց տանել կառափնարան, որ հիմնավորի «խաղաղության», իսկ իրականում՝ մեր հայրենիքի հանձնման հանձնառությունը։
Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր երկու օր առաջ Աժ-ում ծեծ ու ջարդ կազմակերպել ու ճիզվիտական հանդարտությամբ վայելում տեսարանը։
Այդ ճիվաղների բռունցքների տակ ընդդիմադիրները չէին, նրանք փորձում էին լռեցնել ազգային միտքը, պայքարի ոգին ու հայրենապաշտությունը։
Անհայրենիք ճիվաղներ․․․
Հայաստանի Հանրապետություն, տարածքային ամբողջականություն, անկախություն․․ ․», - գրել է Գալստյանը։