Լարված իրավիճակ «Ֆիզգորոդոկում»․ հացադուլ անող Հայկ Հարությունյանին բերման են ենթարկել
Երևանի «Ֆիզգորոդոկ» կոչվող թաղամասում լարված իրավիճակ է․վիճաբանություն է առաջացել բնակիչների և ոստիկանության աշխատակիցների միջև այն բանից հետո, երբ կառուցապատողը հեռացրել է այնտեղ կայանված մեքենաները: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ակցիայի մասնակիցներից Սեդա Գրիգորյանը։
Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման են ենթարկել:
Կառուցապատող ընկերության աշխատակիցներն այս գործողությունը հիմնավորում են նրանով, որ մեքենաները կայանված են իրենց տարածքում ,որտեղ որ պետք է իրականացվի շինարարություն:
«Հացադուլ իրականացնող Հայկ Հարությունյանին բռնի ուժով բերման ենթարկեցին, ոստիկանության ներկայությամբ ապօրինաբար հեռացնում են մեր մեքենաները»,- գրել է նա:
Ոստիկանները բերման են ենթարկել Հարությունյանին, որը փորձել է պարզաբանում պահանջել ՝ իր մեքենային հարվածելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։