2021-08-30 09:16
Լրատվական գործակալություններ
Հայաստանի սահմանին ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա
Դաշքեսանի բնակիչը Հայաստանի հետ պետական սահմանին պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում։
1964 թ. ծնված Թաղիև Շուքյուր Աշրաֆ օղլուն տարածքում ոչխարներ է արածացրել, երբ նրա ձին հատել է սահմանը։ Երբ տղամարդը փորձել է վերադարձնել ձին, պայթել է ականի վրա։
Տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։