2021-08-30 15:22
Լրատվական գործակալություններ
Աղվան Վարդանյանը հրավիրվել է ՀՔԾ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը քիչ առաջ հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:
News.am-ի հետ զրույցում Աղվան Վարդանյանն ասաց, որ իրեն Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերի շրջանակում հրավիրել էին բացատրություն տալու։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև պարբերաբար լարվածություն էր առաջանում։ Այդ լարվածությունն էլ վերածվում էր պատգամավորների միջև ծեծկռտուքի։