«Հրապարակ». ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԻՍՏ ԻԴԵՆՏԻՖԻԿԱՑՆԵԼ ԱՆՑՈՐԴՆԵՐԻՆ, ԴԱ ՌԻՍԿԵՐ Է ԱՌԱՋԱՑՆԵԼՈՒ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհը թեև ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում բացվեց, սակայն 2-3 տեղ ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել, և մայրուղին, կարելի է ասել, կիսով չափ է բաց։ Արգելապատնեշները դրել են իրենց ուղեկալների կողքին։

Մեր աղբյուրների վկայությամբ, դրանով հոգեբանական ճնշում են գործադրում։ Ճանապարհի այդ մասով երթևեկելիս ավտոմեքենաների արագությունը կհասնի նվազագույնի, քանի որ արգելապատնեշը նեղ հատված է թողել երթևեկության համար։ Ադրբեջանական կողմը կարող է հանգիստ իդենտիֆիկացնել անցորդներին, և սա ռիսկեր է առաջացնելու՝ մարդիկ խուսափելու են այդ հատվածով երթևեկելուց, հատկապես որ ԱԱԾ-ն ամիսներ առաջ հորդորեց՝ խնդրահարույց կիլոմետրերը հնարավորինս արագ անցնել՝ առանց կայանելու։ Իսկ թե իրականում ինչի դիմաց բացվեց ճանապարհը, դրա մասին առաջիկա գործընթացները կփաստեն»։

Aysor.am