ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ 10 ԱՄԵՆԱԿՈԼՈՐԻՏԱՅԻՆ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿՍՏԻՊԵՆ ՄՏԱՍՈՒԶՎԵԼ
Այսօր աշխարհահռչակ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 113-ամյակն է։
10 ամենահայտնի եվ կոլորիտային մեջբերումները, որոնք կստիպեն ձեզ մտասուզվել։
1. «Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք»
2. «Դու փորձիր հասկանալ,փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց.... բարին երբեք չի վերջանում:Եթե վերջանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա»
3. «Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»
4. «Աղոթքը օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ»
5. «Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է»
6. «Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում»
7. «Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է»
8. «Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը»
9. «Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի»
10. «Յուրաքանչյուրը, ով երբևէ ճաշակել է տխրությունը, չունի տարիք»։