Ադրբեջանի ՊՆ-ն վրդովմունք է հայտնել՝ կապված կրակոցների և հրկիզումների մեջ մեղադրանքների հետ
Ադրբեջանի ՊՆ-ն վրդովմունք է հայտնել՝ կապված կրակոցների և հրկիզումների մեջ մեղադրանքների հետ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հայկական ԶԼՄ-ները, և արդեն վերջին շրջանում որոշ պաշտոնյաներ, փորձում են հայկական բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների դեպքերը, իրավապահ մարմինների ոչ կոմպետենտությունը գցել ադրբեջանական իշխանության և ադրբեջանական բանակի վրա։ Վերջին անհիմն մեղադրանքը հայ զինվորի մահվան մասին լուրն է, ով, իբր, մահացել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից։ Ադրբեջանը կտրականապես հերքում է տվյալ տեղեկությունն ու իր վրդովմունքը հայտնում։ Հայկական կողմը նպատակ ունի ողջ պատասխանատվությունը գցել Ադրբեջանի վրա»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ադրբեջանական կողմի կրակոցից Երասխի ուղղությամբ այսօր առավոտյան սպանվել է կրտսեր սերժանտ Գեղամ Լևոնի Սահակյանը (ծնվ․ 1982 թ․), տեղեկացնում է News.am-ը։