Հարևանների հետ համագործակցությունն առաջնահերթությունն է Իրանի նոր վարչակազմի համար
Հարևանների հետ համագործակցությունն առաջնահերթություն է Իրանի նոր վարչակազմի համար, ասել է Իրանի նոր արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, տեղեկացնում է News.am-ը:
Մեկնաբանելով ԱՄԷ-ի վարչապետի հետ Բաղդադի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը՝ Ամիր Աբդոլլահիանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. Իրանը և ԱՄԷ-ն կարող են մեծ քայլեր ձեռնարկել հարևանության քաղաքականության և դիվանագիտության իրականացման ուղղությամբ»:
«Այս հանդիպման ընթացքում մենք խոսեցինք երկու երկրների ղեկավարների՝ հարաբերությունների ամրապնդման դրական մտադրությունների և կամքի մասին և ընդգծեցինք երկու երկրների եղբայրական հարաբերությունները: Մենք խորհրդակցում և աշխատում ենք մեր հարևանների հետ՝ մեր հարաբերությունները զարգացնելու և տարածաշրջանային համագործակցության հասնելու համար»,- հավելել է նա՝ նշելով, որ «հարևանների հետ համագործակցությունը 13-րդ վարչակազմի առաջնահերթությունն է»: