2021-09-02 09:40
Լրատվական գործակալություններ
0
Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՆՏԱԳՈՆԻ» ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ՈՒՂԵՐՁ Է ՆԱԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մեկնարկել են «թուրքական Պենտագոնի»՝ Թուրքիայի ՊՆ և ԳՇ նոր շենքի կառուցման աշխատանքները։ 2023թ. բացվելիք այս կառույցն ունի կիսալուսնի և աստղի տեսք, որոնք Թուրքիայի դրոշի խորհրդանիշներն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Իրականում նոր շենքի կառուցումը խորհրդանշում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարության փոփոխությունը. Թուրքիան իր արտաքին հարցերի լուծման հիմնական գործիք համարում է ռազմական ուժը (hard power)։ Այս փոփոխությունը ընդունված է կոչել «միլիտարիզացում»՝ արտաքին քաղաքականության ռազմականացում։
Այս շենքն, ըստ էության, նաև ուղերձ է տարածաշրջանին. Թուրքիան տարածաշրջանում (այդ թվում՝ Հարավային Կովկասում) չի պատրաստվում խաղաղության»,- գրել է թուրքագետը։