636 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 243 386

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 636-ով և դարձել 243 386: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 9 625 մարդ, կատարվել է 1 554 292 թեստավորում, առողջացել են վարակվածներից 227 726-ը: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4 876 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 1 159, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։