Արտակ Բեգլարյան․ Փոքրիկս ծնվեց հենց Արցախի Հանրապետության հռչակման օրով

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է,որ Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին աղջիկ է ունեցել։

«Մեր Արփին ծնվեց. 3.310 ԿԳ և 51 ՍՄ:

Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին:

Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին:

Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է»,- գրել է նախարարը, տեղեկացնում է Panorama.am։