ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԴԵՄԱ՞ՐՇ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ. ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԲԵՄՈՒՄ

Ադրբեջանը զբաղված է Հայաստանի դեմ հերթական դեմարշի ինտենսիվ նախապատրաստական ​​աշխատանքներով: Այս անգամ խոսքը հայկական կողմին տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու փորձի կամ կանխարգելիչ հարված հասցնելու և հենց Ադրբեջանի դեմ մեղադրանքը չեզոքացնելու փորձի մասին է:

Նախապատրաստությունների մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Մեր հայրենակից Ֆարհադ Միրզոևի նախաձեռնությամբ և մասնակցությամբ, ով բնակվում է Լոնդոնում և գլխավորում է միջազգային իրավաբան BM Morrison Partners-ը, ինչպես նաև Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի աջակցությամբ, մի խումբ միջազգային քրեական իրավունքի բրիտանացի փաստաբաններ՝ հայտնի մասնագետ Սթիվեն Քեյի գլխավորությամբ, որը Queen’s Counsel թագավորական խորհրդականի կարգավիճակ ունի, Ադրբեջանի բնակչության դեմ անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների մասին զեկույց է նախապատրաստել և ներկայացրել համաշխարհային հանրության ուշադրությանը»,- գրում է https://haqqin.az/:

Մեզ մնում է միայն կռահել, թե ինչպիսին էին «նախաձեռնությունն ու մասնակցությունը»: Որպես կանոն, դրանք լինում են Բաքվից թանկարժեք գորգերի, սև խավիարի, խոշոր դրամական նվերների տեսքով: Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական իշխանությունները ստիպված են լինում քայլեր ձեռնարկել՝ եվրոպական քաղաքականության կարևոր գործիչների «մասնակցությունն» ապահովելու համար: Ճիշտ է, արևոտ Ադրբեջանից որոշ նվերներ հակառակ ազդեցությունն են ունենում, ինչպես եղավ ԵԽԽՎ-ի խայտառակված իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեպքում: Միլոշևիչի նախկին փաստաբանի դեպքում ադրբեջանցի փադիշահը, հավանաբար, ստիպված էր կլորիկ գումար հատկացնել:

Ինչևէ, պատերազմից անմիջապես հետո ԱՀ իշխանությունները սկսեցին աշխատել նաև այս ուղղությամբ, և հուլիսի վերջին ծնվեց մի մտահղացում, որն իրական իրադարձությունների կանխամտածված խեղաթյուրման, բաց ստի և իրավագիտության անազնիվ օգտագործման պտուղ էր: Գոյություն ունի նույնիսկ զեկույցին նվիրված առանձին կայք (https://armenia-azerbaan-conflict.com/report/):

Շատ էջերում նկարագրված են «Հայաստանի կողմից կատարված հանցագործությունները»: Այս յուրատեսալ վինեգրետը ստեղծվել է վկայություններից, համեմված է մամուլի հաղորդագրություններով, համանախագահների հայտարարություններով և նույնիսկ, ուր առանց դրանց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տխրահռչակ բանաձևերով, որոնք Ադրբեջանը մեկնաբանում է այնպես, ինչպես ցանկանում է: «Տարօրինակ զուգադիպությամբ» զեկույցի հեղինակները մեկնաբանում են նույն կերպ:

Զեկույցը փաստացի ընդգրկում է 1992 թվականից ի վեր ընկած ժամանակահատվածը: Այն պարունակում է ամեն ինչ՝ անեքսիայի, օկուպացիայի, կողոպուտի, ռեսուրսների անօրինական շահագործման, ապօրինի բնակեցման և այլնի մեղադրանքներ: Ադրբեջանի իշխանություններից հետո իրենց կողմից վարձված բրիտանացի փաստաբաններն են շարունակ կրկնում տարածքների «տեսքի փոփոխության», բնակեցման մասին: Այս երկու պնդումներն էլ հերքվել են Ադրբեջանի նախագահի կողմից (և զեկույցում նույնպես նշված է այդ մասին) բազմաթիվ տեսանյութերով, որտեղ ասվում է, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում տնտեսական գործունեություն չի ծավալվել, իսկ պատերազմի ընթացքում ավերված ադրբեջանական բնակավայրերն ավերակ էին մնում, դրանց ոչ ոք չէր դիպչում: Այս մասին հայտարարել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, որին ևս հղում են կատարում զեկույցի հեղինակները:

Հիշեցնենք, որ առաքելությունն Ադրբեջանի պնդմամբ այցելել էր անվտանգության գոտու այն տարածքները, որոնք այդ ժամանակ գտնվում էին Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ, և արձանագրել էր Բաքվի կողմից բացարձակապես անհիմն մեղադրանքները:

Ողջունելի է այն փաստի արձանագրումը, որ «ռազմական գործողությունը նախաձեռնել է Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին»: Եվ, իհարկե, ամբողջ զեկույցում ոչ մի բառ հակամարտության նախապատմության, ադրբեջանական զինուժի վայրագությունների, գերեվարված հայերի խոշտանգումների, դիակների ծաղրի մասին:

Զեկույցում ներառված ամեն ինչ թվարկելու անհրաժեշտություն չկա: Ամենայն հավանականությամբ, զեկույցը հայրենական փորձագետների սերտ ուսումնասիրության առարկա կդառնա: Խորհուրդ տալ բրիտանացի իրավաբաններին արժանի մնալ մասնագիտությանը՝ ևս: Բայց ... այս աշխարհում ամեն ինչ չէ, որ գնվում և վաճառվում է: Տարրական պարկեշտությունը՝ նույնպես:

News.am