2021-09-02 19:18
Լրատվական գործակալություններ
Մոսկվան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը
Մենք աջակցում ենք առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդմանը, ինչպես նաև հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր արդեն քաղաքական խնդիրների քննարկմանը անցնելուն․․․ Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաևը տարածաշրջանային ուղևորություն է կատարում: Նա արդեն բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջևում են Երևանում նույնպիսի հանդիպումները»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը: