ՄԱՀԱՑԵԼ Է «ՍԻՐՏԱԿԻ» ՊԱՐԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿ ՄԻԿԻՍ ԹԵՈԴՈՐԱԿԻՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վախճանվել Է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան Էր: Այդ մասին հաղորդել Է ERT հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Թեոդորակիսը երկար ժամանակ հիվանդ Էր, վերջին օրերին նրա առողջությունը կտրուկ վատթարացել Է:
«Հունաստանն այսօր սգում Է: Այլևս մեզ հետ չԷ մեծ կոմպոզիտորը և մարտիկը, որը կարևորագույն պահերով կապված Էր նրա արդի պատմության հետ»,-հաղորդել Է հեռուստաալիքը, նշելով, որ Թեոդորակիսն իրենից հետո թողել Է անգին ժառանգություն:
Միկիս Թեոդորակիսը գրել Է բոլոր ժանրերով՝ օպերաներից, սիմֆոնիկ և կամերային երաժշտությունից, օրատորիաներից, բալետից և եկեղեցական խմբերգերից մինչև հին դրամայի, թատրոնի կինոյի համար երաժշտություն: Նրան համաշխարհային փառք բերած ստեղծագործությունների թվում Է «Սիրտակին»՝ «Հույն Զորբան» ֆիլմից, որն աշխարհում ամենաճանաչված հունական մեղեդին Է: Նրա երգերը կատարել են այնպիսի հայտնի խմբեր և արտիստներ, ինչպիսիք են՝ «Բիթլզ»-ը, Էդիտ Պիաֆը: Միկիս Թեոդորակիսը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել Է դիմադրության շարժմանը, գերի Է ընկել նացիստների մոտ, որտեղ ենթարկվել Է խոշտանգումների:
Հունաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա գտնվել Է Մակրոնիսոս կղզու համակենտրոնացման ճամբարում: Թեոդորակիսը «Հանուն ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային Լենինյան մրցանակի դափնեկիր Է: 2020 թվականի ապրիլին կոմպոզիտորին շնորհել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75 ամյակ» մեդալ, որով նա պարգևատրվել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: