Հիստերիա` ադրբեջանական ԶԼՄ-ներում. ՌԴ ՊՆ-ն գնումներ է կատարում` ԼՂՀ-ին ուղարկելու համար

Ադրբեջանական ԶԼՄ-ներում լուրջ հիստերիա է թափ հավաքում Ռուսաստանի Դաշնության պետական գնումների կայքում տեղ գտած ձևակերպումների կապակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը փակ մրցույթ է անցկացնում` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության ռազմական ճամբարների զորանոցաբնակարանային ֆոնդերի համակողմանի սպասարկման կազմակերպման և իրականացման համար»: Մրցույթը հայտարարվել է օգոստոսի 13-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 16-ն է:

Հիստերիան, բնականաբար, առաջացել է «հանրապետություն» բառի պատճառով, տեղեկացնում է News.am: