2021-09-03 18:04
Լրատվական գործակալություններ
Սյունիքում՝ Լիճք գյուղի մոտ, բեռնատարը գլորվել է ձորը
Այսօր Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 12։08-ի մոտակայքում. Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը գլորվել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 500 մետր գլորվել ձորը։ Բեռնատարի վարորդը տեղում մահացել է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։