Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՄԵԶ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ, ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԻՄԱՍՏ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ նոր է վերադարձել Արցախից, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հետպատերազմական շրջանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մեր ժողովրդին փորձում են հոգեբանորեն ոչնչացնել։
Կեղծ խաղաղասիրական մղումներով և «խաղաղության դարաշրջան» խոստանալով իրականում փորձ է արվում և՛ զինված ուժերում, և՛ հասարակության մեջ կոտրել պայքարի ոգին։
Մեզ փորձում են համոզել, որ հայը հաղթելու շանս չուներ և չունի, մեզ փորձում են համոզել, պայքարելու իմաստ այլևս չկա՝ ամեն ինչ կորած է և որպես վերջնանպատակ հասարակությանը պատրաստում նոր զիջումների՝ համոզելով, թե առանց դրա խաղաղություն չի լինելու։
Հետընտրական ապատիան պետք է արագ հաղթահարել, փոփոխության ենթարկել պայքարի ավանդական մեթոդները և ժողովրդի հետ խոսել իր համար ընկալելի լեզվով»։