Փարիզում բացվել է հայկական չորրորդ փառատոնը

Փարիզում նախօրեին բացվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի կողմից կազմակերպված՝ հայկական չորրորդ փառատոնը։ Այս մասին News.am-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Փառատոնը բացել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն Դ՛Օտսերը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Սիլվեն Մայարը, Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել հայկական երաժշտական և պարային խմբեր, իսկ հայկական խոհանոցը և արվեստը ներկայացված է եղել բազմաթիվ տաղավարներով։