2021-09-06 18:53
Լրատվական գործակալություններ
ԿԽՄԿ-ն սերտորեն համագործակցում է Ղարաբաղում գտնվող խաղաղապահների հետ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հումանիտար հարցերի շուրջ սերտորեն համագործակցում է Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների հետ: Ռուսաստանում, Բելառուսում և Մոլդովայում ԿԽՄԿ պատվիրակության տարածաշրջանային ղեկավար Իխտիար Ասլանովն այդ մասին ասել է ՏԱՍՍ-ին:
«Ռուսական խաղաղապահ ուժերի՝ տարածաշրջան ժամանելու պահից մենք աշխատում ենք նրանց հետ, և մեր համագործակցությունը շատ սերտ է։ Իմ գործընկերները շատ հաճախ են հանդիպում նաև խաղաղապահ ուժերի հրամանատարության, զինվորների ու սպաների հետ», – ասել է նա։
Ասլանովի խոսքով՝ այս պահին աշխատանքի հիմնական ուղղությունը զոհված զինվորների աճյունների որոնումն է, որոնք հետո հանձնում են ընտանիքներին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: