«Հրապարակ»․ ԳԵՆԵՐԱԼ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՑԵԼ

Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո և գրեթե չի կարողանում քայլել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։

«Արդեն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննության էլ չեն տանում, սպասում են` վիճակը փոքր-ինչ կայունանա։ Սեպտեմբերի 3-ին գեներալի 57-ամյակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյանի մտերիմներն անգամ ներկա չեն եղել»,– գրում է թերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի և վերջին տարիներին պարբերաբար բուժվում էր արտասահմանում։ Սակայն վերջին ուղևորությունից կարճ ժամանակ անց վիճակը վատացել է, և «Իզմիրլյան» ԲԿ-ում են մի քանի վիրահատություններով փոքր-ինչ բարելավում ապահովել։

Նշենք, որ 54-ամյա Սեյրան (Սեդրակ) Սարոյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր է եղել։ 2018 թվականին հեռացել է քաղաքականությունից։

Sputnik Արմենիա