Թևան ՊՈՂՈՍՅԱՆ․ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Խաղաղության դարաշրջան չի լինելու, միակողմանի խաղաղություն չկա, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդմանն ասել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ կարծիք հայտնելով, որ պետք է պատրասվել պատերազմի։

«Հիմա էլ եմ ասում՝ պատերազմ է լինելու, պետք է պատրաստվենք պատերազմի: Միակ ձևը, որով կարող ենք այստեղ գոյատևել այն է, որ մեր հայրենիքը վերականգնենք և հաղթանակած խաղաղությամբ ապրենք: Այլ պարագայում խաղաղություն ասվածը մանիպուլյացիա է», - ասել է Պողոսյանը։

Նա ընդգծել է, որ թշնամին իրական խաղաղության չի ձգտում, և Հայաստանից հնչող հայտարարությունները խաղաղություն հաստատելուն չեն օգնելու, քանի որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունն այլ է։

«Նրա նկարագրած խաղաղությունն է՝ երբ բոլոր հայերը գերեզմանում են։ Այդ ժամանակ իրենց համար խաղաղ է: Գերեզմանում էլ է խաղաղություն լինում, բայց ինձ համար խաղաղությունը հաղթանակած խաղաղությունն է», - շեշտել է քաղաքագետը։

Aysor.am