Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել

Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին օգոստոսի 25–ին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը)։

«Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- նշեց Օհանջանյանը։

Ինչ վերաբերում է օգոստոսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերին, դրանց վերաբերյալ դեռ նյութեր են նախապատրաստվում։