2021-09-08 11:47
Լրատվական գործակալություններ
0
«Իրավունք». ՖԵՅՔ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
«Իրավունք» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթև խոշորացված համայնքներում հոկտեմբերի 17-ին առաջին անգամ համամասնական ընտրակարգով կկայանան ավագանու անդամների ընտրություններ:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ինչպես արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ հիմա, ֆեյք ընդդիմադիր ուժերը պատրաստվում են ակտիվորեն մասնակցել ընտրություններին: Ավելին`նրանք նույնիսկ ավելի լրջորեն են անցել նախապատրաստական աշխատանքների, քան իշխանությունն ու հիմնական ընդդիմությունը:
Իհարկե, նրանց վերջում վերապահված է լինելու իշխանության ՙհաճախորդի՚ դերակատարությունը համայնքներում»: