Հայաստանում կլինեն երկար հանգստյան օրեր Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս օր։ Կառավարությունն այսօր կայացած նիստի ընթացքում սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը (երկուշաբթի) տեղափոխեց սեպտեմբերի 25 (շաբաթ)։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքով, քանի որ սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշվում է անկախության օրը, և այն ոչ աշխատանքային է, ավելի նպատակահարմար է տեղափոխել աշխատանքային օրը։ Այսպիսով, քաղաքացիները կկարողանան հանգստանալ չորս օր` սեպտեմբերի 18–ից մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ։

Նրա խոսքով, որոշման ընդունումը պայմանավորված է տոների կապակցությամբ քաղաքացիների հանգստի կազմակերպման անհրաժեշտությամբ և «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան։

Հայաստանը սեպտեմբերի 21–ին կնշի անկախության 31-ամյակը, տեղեկացնում է Newsarmenia.am։