2021-09-08 14:55
Լրատվական գործակալություններ
Զոհվել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը՝ փրկելով մեկ այլ մարդու կյանքը
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ՝ մարդու կյանք փրկելով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օգոստոսին նա դարձել էր 55 տարեկան։ Փրկարարական ծառայությունը ղեկավարում էր 2018-ից։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել արկտիկական գոտում արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու միջգերատեսչական վարժանքների ժամանակ՝ Նորիլսկում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Զինիչևը օպերատորի հետ կանգնած է եղել ժայռի եզրին, երբ վերջինս սայթաքել ու ընկել է ջուրը։ Հավաքվածները չեն հասցրել ուշքի գալ, երբ նախարարը նետվել է ընկածի հետևից ու մահացել՝ դիպչելով դուրս ցցված քարին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։