Փաշինյան-Ղարիբաշվիլի բանակցություններն ավարտվեցին
Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
«Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Ըստ Գևորգյանի` անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Հանդիպում է նախատեսված նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում: