Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻՆ ԲԱԶՄԱԾԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ Է ԹՇՆԱՄՈՒՆ

Անկախության օրվա տոնակատարության ցինիկ ձևակերպումը Նիկոլ Վովաևիչը արել է հատուկ Թուրքիայի հետ մերձեցման և Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի մասին հայտարարություններից ուշադրություն շեղելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀՀ անկախության 30-ամյակին Հանրապետության հրապարակում «գունագեղ տոնակատարություն» անցկացնելու մասին, որը նվիրված է լինելու «ՀՀ անկախության, անվտանգության ու Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։

«Այդ հայտարարություններն ինքը «պարտավորվել է» անել նույն կերպ, ինչպես պարտավորվել է չայցելել Արցախ, չնշել կառավարության ծրագրի մեջ «Արցախի Հանրապետություն» բառերը, չթողնել, որ բարձրաստիճան պաշտոնյա մասնակցի Արցախի անկախության միջոցառումներին և այլ հայրենադավ պարտավորություններ:

Օրեր շարունակ մեր պատվիրակությունը բոլոր հասու խողովակներով առաջ է տանում մեր ազգային օրակարգը, իսկ վարչապետի աթոռին բազմածը կառավարության նիստին հաճոյանում է թշնամուն:

Միջազգային հարաբերությունները սրանք սարքել են ազգային շահի տոնավաճառ», - գրել է Մամիջանյանը:

Aysor.am