2021-09-09 18:02
Լրատվական գործակալություններ
Պուտին․ Գլոբալ անվտանգությունը լուրջ փորձությունների է ենթարկվում
Գլոբալ անվտանգությունը լուրջ փորձությունների է ենթարկվում, բռնկվում են հին կոնֆլիկտները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Նկատելիորեն դեգրադացվել է ռազմավարական կայունության համակարգը։ Ոչ միայն չեն դադարում, այլ նաև նոր թափով բռնկվում են հին տարածաշրջանային կոնֆլիկտները»,-ասել է նա ԲՐԻՔՍ-ի գագաթաժողովի ընթացքում, որն անցկացվել է տեսահամաժողովի ռեժիմով։
«ԲՐԻՔՍ-ի երկրների սերտ համագործակցությունը պահանջված է՝ հաշվի առնելով աշխարհի դրությունը։ ՄԻավորման հեղինակությունն աճում է, և միջազգային գործերում դրա դերը մեծանում է, դա ակնհայտ է»,-հավելել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը։