Ստեփանակերտում 3–րդ օրն է՝ շուրջօրյա ջրամատակարարում կա
Ստեփանակերտում արդեն 3–րդ օրն է՝ շուրջօրյա ջրամատակարարում կա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում Արցախի «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրեն Գագիկ Պողոսյանը։
«Սեպտեմբերի 7–ից օդի ջերմաստիճանը մոտ 10–12 աստիճանով նվազել է, ինչը նպաստել է, որ ջրի գոլորշացումը քչանա, դրա շնորհիվ մոտ 20–25 լիտր/վայրկյան ջուր է ավելացել։ Եթե օդի ջերմաստիճանը նորից չբարձրանա, կարծում եմ ջրի խնդիր չի լինի»,– ասաց «Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ տնօրենը։
Նշենք, որ Ստեփանակերտում ջրանջատումները սկսվել էին օգոստոսի 6–ից։ Մեկ ամիս շարունակ, Ջրմուղ–կոյուղի» ՓԲԸ–ն մեքենաներով, առավոտյան 8–ից մինչև կեսգիշերն անց շրջում էին Ստեփանակերտի ջրազրկված թաղամասերով և անվճար ջուր մատակարարում բնակիչներին։ Ջրի պաշարների սղության պատճառով, Ստեփանակերտի քաղաքապետի որոշմամբ, օգոստոսի 10–ից, մայրաքաղաքում գործող բոլոր ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը դադարեցվել էր մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը: