ԵՄ խորհուրդը Հայաստանը և հինգ այլ երկրներ հեռացրել է «անվտանգ երկրների» ցանկից
ԵՄ խորհուրդը Հայաստանը և հինգ այլ երկրներ հեռացրել է այսպես կոչված «անվտանգ երկրների» ցանկից:
Եվրամիություն ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումների աստիճանական վերացման առաջարկի համաձայն՝ Խորհուրդը թարմացրել է այն երկրների, հատուկ վարչական շրջանների ցանկը, որոնց համար պետք է հանվեն ուղևորության սահմանափակումները: Մասնավորապես, ցանկին ավելացվել է Ուրուգվայը, իսկ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բրունեյ Դարուսալամը, Ճապոնիան և Սերբիան հեռացվել են ցանկից, ասվում է ԵՄ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Այս երկրներից ուղևորությունները դեպի ԵՄ ենթակա են ժամանակավոր սահմանափակման: Սա չի խոչընդոտում անդամ պետությունների՝ ամբողջովին պատվաստված ճանապարհորդների համար դեպի ԵՄ ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումները վերացնելու հնարավորությանը:
Ցանկը վերանայվելու է երկու շաբաթը մեկ և, ըստ անհրաժեշտության, թարմացվելու, տեղեկացնում է News.am-ը: