ԲՀԿ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որևէ մասնակցություն չի ունենալու: Տեղեկությունը armtimes.com–ին է հայտնել ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը:
«Այսօր նիստ է տեղի ունեցել, արդյունքում որոշել ենք, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն որևէ մասնակցություն չի ունենալու»,– ասել է նա։
Նշենք, որ ԲՀԿ–ի որոշումը վերաբերում է ոչ միայն Գյումրի քաղաքի ավագանու ընտրություններին, այլև նույն օրը ՀՀ այլ մարզերի ևս 8 համայնքներում նախանշված ՏԻՄ ընտրություններին։
Հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Կմասնակցի ԲՀԿ–ն մյուս 2 ընտրություններին, թե ոչ, Իսայանը չի հստակեցրել` ասելով, որ այդ մասին որոշում դեռ չի ընդունվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։