Բայդենը ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը քաղաքացիներին միասնական լինելու կոչ է արել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը քաղաքացիներին միասնական լինելու կոչ է արել: Տեսաուղերձը Բայդենը տեղադրել է Twitter-ի իր էջում։

«2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի օրը մենք հիշում ենք 2977 զոհերին և պատվում նրանց, ովքեր ռիսկի դիմեցին և իրենց կյանքը տվեցին։ Ինչպես մենք համոզվեցինք ահաբեկչությունից հետո, միասնականությունը մեր հզորագույն ուժն է։ Դա այն է, ինչը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք կանք, և մենք չպետք է մոռանանք այդ մասին։ Այդ օրվանից մենք տեսանք հերոսություն, այնտեղ, որտեղ պետք է այն սպասել, և այնտեղ, որտեղ չէինք սպասում։Մենք տեսանք նաև ազգային միասնականության իրական զգացում, տոկունություն, վերականգնվելու ունակություն։ Մենք դարձանք վկան մարդկային մութ ուժերի, վախի և ցասումի, վիրավորանքի և բռնության, խաղաղ կրոնի իրական և հավատարիմ հետևորդների։ Մենք իմացանք, որ միասնականություն կա, տեսանք Ամերիկան իր լավագույն դրսևորմամբ»,-նշել է Սպիտակ տան ղեկավարը, տեղեկացնում է News.am։