2021-09-13 11:05
Լրատվական գործակալություններ
ՀՀ փաստաբանների պալատը նոր նախագահ ունի
2021 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը: Քվեարկությանը մասնակցել է 1111 փաստաբան, տեղեկացնում են փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից։
Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.09.2021թ. որոշմամբ՝ չորս տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանների 937 կողմ ձայներով (84,3%):
ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորություններն սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:
Sputnik Արմենիա