2021-09-14 09:22
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները Սյունիքում «Դուք ժամանել եք Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ նոր ցուցանակ են դրել
Գորիս-Կապան ավտոճանապարհի Դավիթ Բեկ - Շուռնուխ հատվածում, բացի ճանապարհային ոստիկանության կետից, ադրբեջանցիները նաև «Դուք ժամանել եք Ադրբեջանի Հանրապետություն» գրությամբ նոր ցուցանակ են տեղադրել:
Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ադրբեջանցիների կողմից իրանական բեռները կանգնեցնելու և ստուգելու արդյունքում Գորիս-Կապան ավտոճանապարհին ողջ օրվա ընթացքում կուտակումներ են եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները ստուգում են իրանական բեռներն ու գումար պահանջում վարորդներից: