Արմեն Չարչյանի գործը խափանման միջոցի հարցից վերածվել է խոշտանգման. Վարդեւանյան (տեսանյութ)

Փաստացի Արմեն Չարչյանի գործը խափանման միջոցի հարցից վերածվել է խոշտանգման: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Մենք չենք ասում քրեական հետապնդումը դադարեցրեք, ասում ենք՝ կալանքը փոխեք: Քրեական գործով քննությունը ոնց կարելի է նույնիացնել կալանքի հետ; Երբ նույնացնում են, դրանով փաստում են, որ կալանքը վերածվել է պատժի: Հիմա որոշել են մեր գործընկերջը պատժել, ընդհուպ առողջությունը քայքայելու գնով»,-ասաց նա:

Վարդեւանյանը տեղեկացրեց, որ վաղն այցելելու են Չարչյանին. «Չնայած շաքարային խնդիրներին, որ կա, նաեւ թոքաբորբ է ախտորոշվել նրա մոտ»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am