«Ժողովուրդ». ԳՇ ՊԵՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է - ԱՅՍՕՐ` ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 13-ին հայտնի դսրձավ, որ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, Կամո Քոչունցը նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ. Միևնույն ժամանակ, Պողոս Պողոսյանն ազատվել է ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից, Սահակ Օհանյանն ազատվել է ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

«Ժողովուրդ» օրաթերթին այս գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ Սահակ Օհանյանի ազատումն ամենևին պատահական չէ: ՀՀ պաշտպանության նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ Սահակ Օհանյանը տարաձայնություններ է ունեցել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, որից հետո էլ ազատման դիմում է գրել։ Ի դեպ, Դավթյանի հետ հաշտ չէ նաև Օհանյանի տեղակալը, որը ևս դիմում է գրել, և, մեր տեղեկություններով, դեռ ավելին՝ աշխատանքից ազատման դիմում է գրելու նաև Մուրացանի հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը: Ասել է թե՝ ազատման դիմումների շարք է սկսվել. Արտակ Դավթյանի հետ աշխատելն անտանելի է դարձել»։