2021-09-15 13:14
Լրատվական գործակալություններ
Կարմիրբերետավորները Կառավարության դիմացից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին (տեսանյութ)
Քիչ առաջ կարմիրբերետավորներ կառավարության շենքի մոտից բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին, որը իայնակ ակցիա էր իրականացնում:
Նրա ձեռքի կար պաստառ, որի վրա գրված էր. «Պահանջում ենք չեղարկել համերգը. Հարգեք սուգը»:
Նշենք, որ նախօրեին 44-օրյա պատերազմի զոհերի 340-ից ավելի հարազատներ հայտարարություն էին տարածել, որտեղ կոչ էին արել հրաժարվել սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրությունից։ Նրանք դա համարել էին սրբապղծություն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am