Ո՞Ր ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐՆ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ. "Ժողովուրդ"

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում արտախորհրդարանական ուժերից ընդգրկված կլինեն Սամվել Բաբայանի, Դավիթ Սանասարյանի և Նորայր Նորիկյանի գլխավորած ուժերը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անձամբ է որոշում, թե արտախորհրդարանական ուժերից որոնք պետք է ընդգրկված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում։

Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ և առաջարկել համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում` ներկայացվածություն ունենալ քննիչ հանձնաժողովի կազմում։

Քաղաքականացված հանձնաժողո՞վ, թե՞ ռազմական տրիբունալ. ո՞րն առավել օբյեկտիվ կլինի

Թերթի տեղեկություններով՝ վերջին հանդիպման ժամանակ հստակեցվել է ցանկը, և չնայած ի սկզբանե առաջարկ է եղել, որ բոլոր ներկա ուժերն էլ լինեն, սակայն այդ առաջարկին դեմ է եղել Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, թե այդպես նիստերի տևողությունը կերկարի, անբովանդակ կխոսեն, և որոշում է կայացրել կանգ առնել երեք արտախորհրդարանական ուժի վրա և նրանց ներկայացնել հանձնաժողովին։

Բացի այդ, «ԱԺ կանոնակարգի» համաձայն՝ հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկված լինեն Պաշտպանության հանձնաժողովի բոլոր անդամները։

«Այս ամենը, սակայն, համակարգում է հենց Անդրանիկ Քոչարյանը և որոշում բոլոր հարցերը, ընդ որում՝ արդեն իսկ հանձնարարված է, որ ամեն ինչ պետք է փակ, գաղտնի արվի»,–գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։