«Պատիվ ունեմ». Խաղատան հետ կապված պատմությունը փորձ է շեղելու ուշադրությունը հաջորդ հակահայկական փաստաթղթի ստորագրումից

ՀՀ ներկայիս իշխանությունն արշավ է սկսել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Այդ նպատակով ներգրավվել է կառավարությանը հավատարիմ մամուլը: Այս մասին սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝  խոսքը մի շարք հրապարակումների մասին է, որոնք խոսում են Սարգսյանի՝ խաղատուն այցելության մասին: Վերջինս այդ ժամանակ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը:

Նա նշեց, որ այդ ամբողջ պատմությունն իրականում նպատակ ունի շեղելու ուշադրությունը Ադրբեջանի հետ հակահայկական մեկ այլ փաստաթղթի ստորագրումից։

Նկատենք, որ տվյալ թեման մամուլում տարածվել է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, գործարար Խաչատուր Սուքիասյանի համապատասխան հայտարարությունից հետո: Վերջինս այս տարվա օգոստոսին հայտնել է, որ Սարգսյանը 100 մլն դոլար է պարտվել։ Սարգսյանի փաստաբաններն ի պատասխան այս հայտարարության հայց են ներկայացրել Սուքիասյանի դեմ։  

News.am