ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է. Արմեն ԱՇՈՏՅԱՆ

2021-ին պատերազմում պարտված, Արցախից փաստացի հրաժարված, Սյունիքի թյուրքացման վտանգի ներքո, ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Արցախյան աղետալի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար հայկական շահերից բխող որեւէ օբյեկտիվ հիմք չկա։ Ոչ մի լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ, խաղաղասիրական, անվտանգային հիմնավորում չի դիմանալու որեւէ իննադատությանը։ Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ։ 1. Վերջնականապես կոտրել ազգային դիմադրողականության մեջքը, ապագայում բացառելով հայկական ռենեսանսը/ռեւանշը։ 2. Իրականացնել գեոպոլիտիկ ճակատագրական շրջադարձ, Հայաստանը հանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից։ 2009-ին մենք հաղթողի դիրքերից, առանց հրաժարվելիւ մեր ազգային օրակարգից, Արգախից եւ ցեղասպանության ճանաչման հարցից, տարանջատում էինք հայ-թուրքական օրակարգը Արցախյան հարցից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններից։ 2021-ին պատերազմում պարտված, Արցախից փաստացի հրաժարված, Սյունիքի թյուրքացման վտանգի ներքո, ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է»։  

Լուրեր Հայաստանից - NEWS.am