2021-09-20 10:08
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը վերադարձրել է ՀՀ երկու քաղաքացիներին.ԱԱԾ
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հաղորդում է ՀՀ ԱԱԾ-ն:
"Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց", - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նովոստի-Արմենիա