«Հայաստան 2020-ից Հայաստան 2041» հանդիպման ժամանակ քննարկվել է շուրջ 700 նախագիծ
«Հայաստան 2020-ից Հայաստան 2041» ծրագրի հեղինակները և The FUTERE ARMENIAN շարժման նախաձեռնողներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը քննարկեցին շուրջ 700 նախագծեր։
«Վերջին 20 տարում մենք ջանքեր ենք գործադրել փոփոխություններ իրականացնելու և մինչև 2020 թվականը կառուցելու մարդկանց և ներդրումների համար ավելի գրավիչ, բարգավաճ, ապահով և ինքնաբավ երկիր»,-ասաց Նուբար Աֆեյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանում տարեկան գրանցվել է ՀՆԱ-ի 6% աճ։ Աֆեյանը հիեցրեց, որ այս աճն անկայուն է, քանի որ «հիմնականում դա պայմանավորված է սպառողական վարկերով և պետական պարտքերով»:
Իր հերթին, Ռուբեն Վարդանյանն ասաց, որ ծրագրի նպատակներից է 50,000 հայ ընտանիքների Հայաստան տեղափոխելը:
Միջոցառումն ավարտվեց հարց ու պատասխանի նիստով:
Հյուրերի թվում էին ՀՀ կառավարության անդամներ, արտակարգ և լիազոր դեսպաններ, սփյուռքի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դոնորներ, իրականացվող ծրագրերի գործընկերներ և շահառուներ, տեղեկացնում է News.am-ը: