Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Երկուշաբթի, սեպտեմբերի 20-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Պետությունների ղեկավարներն ընդգծել են «Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության վրա հիմնված հարաբերությունների հաջող զարգացումը, ինչպես նաև քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր»:

«Զրույցի ընթացքում Պուտինը և Ալիևը վստահություն հայտնեցին, որ նորընտիր Պետդումայի և Ադրբեջանի Միլի մեջլիսի միջև բարեկամության ու համագործակցության ավանդական հարաբերությունները կշարունակվեն նաև ապագայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահ Իլհամ Ալիևը նաև ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Պերմում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Ռուսաստանի նախագահը իր երախտագիտությունն է հայտնել ցավակցության համար, տեղեկացնում է News.am: