Պուտին․ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների զարգացումը բխում է 2 ժողովուրդների շահերից

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի ու Երևանի միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցություն է հաստատվել, ինչպես նաև կառուցողական փոխգործակցություն կա ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դաշնակցային ոգով հետագա զարգացումը, անկասկած, համապատասխանում է երկու եղբայրական ժողովուրդների արմատական շահերին։ Տեղեկությունը նշված է Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական հեռագրերում:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է՝ Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցություն է հաստատվել, կառուցողական փոխգործակցություն ԵվրԱզԷՍ-ի, ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներուում:

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։