«ARARAT INDEPENDENCE 30» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՂԱՐԿՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առիթով Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է սահմանափակ թողարկում` «ARARAT Independence 30», որը կազմված է լեգենդար հայկական կոնյակի երեք կուպաժներից:

«ARARAT Independence 30»-ը երեք կոնյակների խորհրդանշական եռապատկեր է՝ միավորված մեկ հուշանվերային տուփում։

Հայաստանի խորհրդանիշներից մեկը հանդիսացող ARARAT լեգենդար հայկական կոնյակն այս անգամ ոգեշնչվել է ազգային եռագունով՝ որպես միասնության գաղափարի և Հայկական հողի, առաձեռն բնության, հավատքի, ազատության, խաղաղ երկնքի, աշխատասիրության և ստեղծագործ մտքի մարմնավորում։

«ARARAT Independence 30»-ը Երևանի կոնյակի գործարանի վարպետների՝ բյուրեղացված փորձի, հայրենի հողի հանդեպ անվերապահ սիրո արդյունքն է, հայոց առատաձեռն հողի և ջերմ արևի ներդաշնակ միաձուլումը։

Նոր սահմանափակ թողարկման փաթեթավորումը զարդարված է բիբլիական լեռան պատկերով, որը հազարամյակներ շարունակ ոգեշնչել է մարդկությանը իր վեհությամբ։ Բացի այդ, ինչպես լեգենդար կոնյակի յուրաքանչյուր նմուշ, «ARARAT Independence 30»-ը կրում է ARARAT-ի բրենդ-խորհրդանիշը՝ Փյունիկը, որպես վառ հիշեցում նրա, որ, չնայած պատմության քմահաճ շրջադարձերի, հայ ժողովրդի տոկունությունը և չնահանջող հավատքը միշտ կհարթեն ճանապարհ դեպի նոր հաղթանակներ։

newsarmenia.am