2021-09-21 18:44
Լրատվական գործակալություններ
Ջահերով և մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկում է ջահերով ու մոմերով հարգանքի երթ դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Երթը նախաձեռնել է հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Տոնոյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, ով նաև «5165 շարժման» ղեկավարներից է:
Գնում ենք անկախության իրական տերերի հետ նշելու այդ օրը: Տղաներին ու մեզ մենակ չթողնեք»,-ասված է Տոնոյանի խոսքում, տեղեկացնում է News.am-ը: