Ամբողջ Արցախը մի քանի անգամ հոսանքազրկվել է

Արցախի ամբողջ տարածքը մի քանի անգամ հոսանքազրկվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը։

«3 անգամ հոսանքազրկում է եղել ամբողջ Արցախում, բայց այս պահին արդեն էլեկտրամատակարարումը վերականգնված է»,- նշեց Թադևոսյանը։

Իր տեղեկություններով՝ հոսանքազրկման պատճառը վթարն է։