2021-09-22 15:55
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցիները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի պաշտոնական կայքերից մեկը
Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության պաշտոնական կայքը ժամանակավորապես չի գործում՝ Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման ենթարկվելու պատճառով, «Արցախպրես»-ին հայտնել է նախարարության մամուլի պատասխանատու Անի Թովմասյանը:
«Այսօր առավոտվանից նախարարության պաշտոնական կայքը Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել: Սա թշնամու գործելաոճն է, նրա կողմից պարբերաբար են հայաստանյան և արցախյան պաշտոնական կայքերը հաքերային հարձակման ենթարկվում, հատկապես՝ տոն օրերին: Համապատասխան մասնագետներն աշխատում են՝ հնարավորինս արագ խնդիրը կարգավորելու համար», - նշել է Թովմասյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։